Լրահոս

09.11.2010 19:14


Իշխանությունները որոշում են կայացրել ազա՞տ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Ելույթ ունենալով ՀԱԿ հանրահավաքում՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հարց է հնչեցրել, թե «ինչո՞ւ են իշխանություններն այդքան վախեցած և ջղագրգիռ» և պատասխանել է.

-Բանն այն է, որ նրանք շատ լավ հասկանում են, որ ռեժիմի շուրջ սև ամպեր են կուտակվում, սեղմվում է միջազգային մեկուսացման օղակը և կրիտիկական սահմանի է հասնում ժողովրդի ատելությունը, թեժանում է մթնոլորտը քաղբանտարկյալների շուրջ։

Լևոն Զուրաբյանը նաև ավելացրել է, որ խուսափելու համար ԵԽ պատժամիջոցներից իշխանությունները որոշում են կայացրել ազատ արձակել մարտի 1-ի գործերով ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին, բացի Նիկոլ Փաշինյանից և Սասուն Միքայելյանից։

-Պահը վճռական է և ամեն բան պետք է անենք բոլորի ազատությանը հասնելու համար,- ընդգծել է նա։

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ ամեն անգամ ձայնի իրավունք տալուց առաջ իշխանություններին կոչ է արել «բաց թողնել երեխեքին»։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը