Արամ Սարգսյան. «Իմ եղբայր Վազգենն ասում էր` զգո'ւյշ եղեք ձեր ցանկություններից...»
Այսօր հրավիրված ՀԱԿ հանրահավաքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտնի հայտարարությանը, որ տեղադրվել էր համացանցում, ասել է.
-Ինչու Բայդենն անդրադարձավ այդ խոսակցությանը, ինչ է ասել Սերժ Սարգսյանն իրականում, կարևորը դա' չէ: Կարևորը փաստն է, որ Հայաստանի նախագահի հետ հնարավո՛ր է և կարելի՛ է այդպես վարվել: Ու այդ փաստը մտածելու, լուրջ մտածելու տեղիք է տալիս:
Ա. Սարգսյանը նաև ավելացրել է, որ ինչպես այդ, այնպես էլ նման «պատահականությունների» պատճառն իշխանությանն էլ է հայտնի:
-Դա Լեռնային Ղարաբաղի հարցն է, որովհետև ակնհայտորեն սպառվել է հարցը չլուծելու ժամանակը,-նշել է Ա. Սարգսյանը' ավելացնելով, որ արդեն իսկ ակնհայտ է' Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհին 2010թ. Աստանան պատահական քաղաք չի լինելու.
-Ինչ է անելու Սերժ Սարգսյանը' 8 հազար տարի առաջվա պատմությունները պատմելուց զատ: Չէ որ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ ստորագրելու դեպքում թե' իր, թե' երկրի համար վատ, շա'տ վատ է լինելու, չստորագրելու դեպքում՝ է'լ ավելի վատ:
Ա. Սարգսյանը նաև հավատում և համոզված է, որ շատ շուտով համախմբված և միասնական է լինելու ողջ հայությունը.
-Իմաստուններն ասում են' ցանկացողին ճակատագիրը տանում է, չցանկացողին քարշ է տալիս: Եկել է ցանկանալո'ւ ժամանակը, բայց ցանկությունն էլ պետք է լինի արդար ու աստվածահաճո: Որովհետև իմ եղբայր Վազգենն ասում էր' զգո'ւյշ եղեք ձեր ցանկություններից, դրանք կատարվում են:

7or.am