Լրահոս

09.01.2010 16:34


Լ. Տեր–Պետրոսյանն ասել է, թե որն է ՀԱԿ–ի ուժը

Լ. Տեր–Պետրոսյանն ասել է, թե որն է ՀԱԿ–ի ուժը

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» յուրահատուկ երևույթ է, որը չի կարելի համարել նախընտրական դաշինք։

-Սա արդեն դարձել է հասարակական...(ինչպե՞ս կարելի է ձևակերպել) ինքնակազմակերպման մի մարմին։ Քանի որ պետությունն օտարացրել է ժողովրդին, ժողովուրդը պարտավոր է ինքնակազմակերպվել,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը՝ միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են տարբեր գաղափարներ ունեցող կուսակցությունները միավորվել մեկ մարմնում.

-Ձեր պատասխանն արդեն տրված է՝ եթե երկու տարի տարբեր գաղափարների կրող կուսակցություններ գործում են միասին, ուրեմն նրանք անելու բան ունեն, ուրեմն գիտակցում են՝ որն է կարևոր, որը՝ երկրորդական։

Կոնկրետ խոսելով ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ-ի մասին՝ Լ. Տեր-Պետրոսյանն իր գնահատանքի խոսքն է ասել այդ կուսակցությանը համաժողովրդական շարժման և մանավանդ ՀԱԿ-ի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար։ Թեև նա նաև հավելել է, որ Կոնգրեսն էլ իր հերթին ուժեղացրել է իր մասը կազմող յուրաքանչյուր կուսակցությանն ու անդամին.

-Չգիտեմ՝ ինձ հետ կհամաձայնեք, թե չեք համաձայնի, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում երբեք այնքան հեղինակություն և ժողովրդականություն չի վայելել, որքան վերջին երկու տարիների ընթացքում։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՍԴՀԿ-ում արձանագրված պառակտմանը, ապա ՀՀ առաջին նախագահը նշել է, որ այդպիսի երևույթները հատուկ են բոլոր կուսակցություններին, և դա ժամանակավոր բնույթ ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը