Լրահոս

24.01.2017 14:45


2016–ին գրանցվել են 154 հրդեհ, թունավորման 312 դեպք, 8 պայթյուն և 22 ջրահեղձում

2016–ին գրանցվել են 154 հրդեհ, թունավորման 312 դեպք, 8 պայթյուն և 22 ջրահեղձում

–2016թ. գազով պայմանավորված դեպքերի աճի է գրանցվել. հանրապետությունում ունեցել ենք 474 դեպք, որից հրդեհները եղել են 154–ը, պայթյունները՝ 8–ը, թունավորումները՝ 312, որից 279-ը՝ շմոլ գազից,–այս մասին հունվարի 24–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (911) պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը՝ հավելելով, որ 2015թ. համեմատ՝ դեպքերն աճել են 62-ով, իսկ գազից թունավորման դեպքերը՝ 32-ով։

Նրա խոսքով՝ բացառապես գազով պայմանավորված դեպքերից զոհվել է 5 մարդ, տուժել է 684 հոգի։

–Գազալցակայաններում 2016 թ. գազով պայմանավորված պայթյուններ չեն եղել, տրանսպորտային միջոցներում եղել է 3 պայթյուն, բնակարաններում՝ 3, առանձնատներում՝ 2,– ասել է նա։

Խոսելով նաև 2016 թ. ջրահեղձման դեպքերից՝ Հովհաննես Խանգելդյանը նշել է, որ եղել է ջրահեղձումների 22 դեպք, որի հետևանքով ջրահեղձ է եղել 21 մարդ, տուժել է 4-ը, հաջողվել է փրկել 4 մարդու կյանք:

–Ջրահեղձումներից 5-ը եղել է գետերում, 4–ը՝ ջրամբարներում, 9-ը՝ լճերում, և 2-ը՝ ջրանցքներում: Դեպքերից 3–ը տեղի է ունեցել Սևանա լճում, և այդ զոհերը եղել են չվերահսկվող տարածքներում,– հավելել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը