«Զինվորները միայն մայրերի առաջ են խոնարհվում, զուր մի՛ ջանացեք խոնարհել նրանց»
Պատերազմի հաղթական ակորդը կարող է համանվագ գլխագիր դառնալ տասնամյակների և անգամ դարերի համար: Բարեբախտաբար, հայ ժողովրդի դարավոր անցյալը սերունդներին հպարտանալու առիթ շատ է ընձեռել, անմասն չէ և ներկան. հնարավո՞ր է մոռանալ Ավարայրը, Առաքելոց վանքի կռիվը, Սուլուխի ճակատամարտը, Վանի հերոսամարտը, Կերչի ազատագրումը, Բեռլինի «Քոչարին», Շուշի վերադարձը...: Արցախյան պատերազմի հաղթանակը կենսաուժ և ինքնավստահության շունչ հաղորդեց հայ ժողովրդին, ով զգաց հաղթանակի բերկրանքն ու ապրեց անմեկնելի ցնծություն: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ տեսավ Արցախի հաղթական պսակը և որի աչքերի առաջ Հայոց պատմության հերոսական մի էջ գրվեց, ինչն իրավամբ պիտի օգնի հայ ժողովրդին իրավունքի իր բաժնեմասը պահանջել քաղաքակիրթ աշխարհից:
Շրջադարձային եղավ Արցախի ազատագրումը. հայության կյանքում շատ բան փոխվեց: Թեկուզ և հաղթանակած, այնուամենայնիվ, դաժան պատերազմից պետք էր սթափվել, վերադարձրածը պահել, ունեցածին տեր կանգնել և ապրել հերոսավայել: Ահավասիկ, սկսել ենք ձերբազատվել խարան դարձած «ճնշված, կոտորված, հալածված հայ» որակումներից, որ օտարները Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց շարունակում էին օգտագործել հային բնութագրելիս, հիշելիս, կամ նրա մասին խոսելիս: Սխալված չեմ լինի ասել, որ այսօր համաշխարհային հանրության ենթագիտակցության բառադարանումլուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Արդ ակնհայտ է հայության նկատմամբ գերտերությունների վերաբերմունքի փոփոխությունը. չասեմ թե մեզ համար խենթանում են, բայց մեր գլխի վրայով թռչելու փորձ չեն էլ անում, հիշենք' մեկ էլ երբ էին օտարազգի պաշտոնյաները հաշվի նստել հայի կարծիքի հետ, չենք մոռացել Բեռլինի Կոնգրեսի Հայոց «թղթե շերեփը»...: Արցախի հաղթանակը մեր ժողովրդին հնարավորություն ընձեռեց կամք ու պահանջ ներկայացնել աշխարհին, ընդդիմանալ միջազգային դիվանագիտության քմահաճույքներին, խափանել ոչ հայանպաստ ծրագրերը, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, կարծեք' փորձում են ստուգել հայի վերաբերմունքն ու արձագանքը իրենց դիվային սցենարների մեկնարկից առաջ. դեռ վաղ անցյալում չէ Շվեյցարիայի «քաղաքական ներկայացումը»' «Հայաստան - Թուրքիա Արձանագրություններ» գլխագրով:
Այսօր ունենք այն, ինչ ունենք. հայ հասարակության միտքն է անհանգիստ. «Ճանապարհային քարտեզ». ի՞նչ էր այն իրականում, «Վավերացնե՞լ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ», «Արևելահայերե՞ն, թե՞ արևմտահայերեն», «Բացե՞լ օտարալեզու դպրոցներ, թե՞ ոչ». սրանք ազգային ռազմավարական կարևորագույն խնդիր-հարցադրումներ էին, որոնք բարձրացվեցին' ունենալով ոչ հայանպաստ նկրտումներ: Շնորհիվ հայ հավաքական մտքի դրանք չկարողացան ճեղքել հայության ընդվզումի ալիքը: Այսօր հերթական թիրախը Հայոց բանակն է' մտահոգող ու անհանգստացնող դեպքերով: Այն ինչ կատարվում է մեր բանակում, նրա անվան շուրջ, կանխավ և գիտակցաբար կազմակերպված «արշավի մեկնարկ է», մի չար նվեր' նրա 18-ամյա տարեդարձին' միտված «ի դեմս հայ զինվորի' Հայոց բանակին ու նրա հիմնադիրներին» վիրավորելու, նվաստացնելու...: Երիտասարդ զինվորի կյանքի գնով դիվային ծրագրի իրագործման հերթական փորձ է սա, ինչը դատապարտված է միմիայն ձախողման:
Մեր ժողովրդի դարերի երազանքի' Անկախության, ազատության ու բռնազատված Արցախի վերադարձի համար պարտական ենք մեր զինվորներին, ովքեր կյանքի ու արյան գնով թագադրեցին ազատ Արցախին' հայոց անկախություն...: Շարքային նորակոչիկ թե սպա, փորձառու հրամանատար թե գեներալ-մայոր, նրանք' բոլորը, նախ և առաջ, կրում են «Հայ զինվոր» կոչումը և անխտիր արժանի են հարգանքի, գնահատանքի ու բարոյական աջակցության: Շնորհակալություն, այս է, որ պիտի ուղղվի հայ զինվորին ի փառս նրա լինելիության: Սա է նրա ակնկալիքը: Եվ ոչ ավելին:
Հայոց Բանակը պարտադրված անհրաժեշտություն էր մեր երկրի համար. Աֆղանական պատերազմի հերոսների, Նորագույն զինյալ ազատագրական պայքարի մարտիկների, մահապարտների զորաջոկատների, հայ քաջորդիների ֆիդայական խմբերի ազատագրած Արցախին ու անկախ Հայաստանին կանոնակարգված պաշտպանություն էր պետք: Կուռ կառույց, ոգեշունչ մի դարբնոց' Բանակ: Հենց իրենք' մեր քաջարի մարտիկները, դարձան նորանկախ Հայոց բանակի հիմքն ու հենասյունը, որն արդեն 18 տարեկան է: Դեռ երիտասարդ է, սովորելու և անելու բան շատ ունի, բայց ճանապարհ է անցել' ասելիք ունի: Առհասարակ, բանակը միտված է կոփելու երիտասարդին, օգնելու նրան հասարակության մեջ տղամարդու ինքնագիտակցության ձեռքբերմանը հասնել' զուգորդելով հայրենասիրական ու ֆիզիկական հավելյալ դաստիարակությունը: Ինչո՞ւ հավելյալ, որովհետև մինչև բանակ զորակոչվելը երիտասարդը պիտի ունենա գիտելիքի որոշակի պաշար: Ցավոք, մեր պարագայում այդպես չէ...
Հայոց բանակը 18 տարիների ընթացքում, որքան ինձ հայտնի է, այսպիսի հոգեբանական ծանր օրեր չի ապրել, ինչպիսին վերջին մի քանի ամիսներին է: Ինչ խոսք, եղել են դեպքեր, ընդհուպ մինչև մարդկային կյանք խլող, բանակն ապրել է կորստի ցավ, բայց ոչ վիրավորանք ու «անվստահություն»: Ինչին, իրոք, արժանի չէ: Մեր հասարակությունը հանդես է գալիս ակտիվ մեղադրող-քննադատի դերում, այնինչ կատարվածի համար մեղքի իր բաժինն ունի: Բանակը հասարակության մի մասն է, նրա' հայելին, ուր երկու տարիների ընթացքում արտահայտվում են հայ երիտասարդի մարդկային, բարոյական, ազգային և հոգևոր արժեքները: Խոստովանենք' մերօրյա պատանին ու երիտասարդը վերոնշյալ արժեքներից բավական հեռացել են: Այո՛, թիրախը բանակն է, սակայն խնդիրը միայն այնտեղ չէ, այլև' հասարակության ներսում, այն հասարակության, որը լիարժեքորեն չի հասցրել գիտակցել Բանակի էությունը, նշանակությունն ու արժեքը:
Հազարավոր երիտասարդներ կորցրեցինք Արցախի պատերազմի տարիներին, տեսանք ու ապրեցինք կորստի ցավ: Ահավասիկ, պատերազմի մի փուլն է ավարտվել..., թշնամու զարկերը դեռ չեն լռել, կորցրած ընծան ետ վերադարձնելու մարմաջն ազերիներին հանգիստ չի տալիս: Իսկ ցանկացացած պահի պատերազմի անխուսափելիությունն ու մարդկային կորստի հավանականությունը ստիպում են գերագնահատել մարդկային կյանքը և ոչ թե...: 1990-ականներին ազատության ու անկախության ձգտումը մեր քաջամատիկներին մղեց ինքնազոհողության, իսկ այսօրվա երիտասարդության ենթագիտակցության մեջ դեռևս արմատավորված չէ նրանցից' մեր հերոսներից, ստացած պարգևը պահել-պահպանելու գիտակցումը: Գիտակցում, որ նորակոչիկը պիտի ունենա մինչև բանակ զորակոչվելը, ինչի ձեռքբերմանը պետք է նպաստի նախ' ընտանիքը, հետո' դպրոցն ու բուհը, ի վերջո' հասարակությունն ու պետությունը:
Հետպարերազմյան տարիներին, երբ հայի ընտանիքում որդի է ծնվում, ծնողները ուրախության հետ մեկտեղ ընկնում են մտորումների մեջ' «Բանակի հարցը» ինչպես են լուծելու: Երբ գալիս է զորակոչի ժամանակը, պատրաստ են ամեն ինչի..., դիմում են ամեն քայլի. սկսվում է ոչ թե ընտանեկան, այլ գերդաստանային փնտրտուքը' «մարդ գտնել «բանակի գործը» գլուխ բերելու համար»: Ցավալի իրողություն, ինչը տանում է բանակի հեղինակազրկման, վարկաբեկման, կրկնում եմ, այն բանակի, որի արժեքը դեռ չենք հասկացել:
18-ամյա երիտասարդը կյանքի 10 տարին (հիմա' 12) անց է կացնում դպրոցում, որտեղ ազգասիրություն, սեր առ Հայրենիք, բարոյական էթիկայի նորմերի պահպանում, փոխադարաձ հարգանք, այս և այլ հասկացությունների սերմանումն ու կիրառումը վերջին տարիներին հետին պլան են մղվել: 18-ամյա բանակն իզորու չէ երիտասարդի կյանքի 18 տարիների բացթողումը երկու տարում լրացնել: Այստեղ մեղքի մեծ բաժին էլ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ունի, որը վերջին տասը տարվա ընթացքում մի քանինախարար և ուսումնական հազար ու մի ծրագիր է փոխել, ուսումնական ծրագրերը, որ կիրառվում են դպրոցներում և շարունակություն են գտնում բուհերում Ալան Դալեսի1 դիվային ծրագրի մի մասն է, ինչը, ցավոք, չշրջանցեց Հայաստանը: Հայկական կրթական համակարգը, Խորհրդային Միության կարծր շունչն ունենալով, ամեն դեպքում, չդիմացավ Արևմուտքի ու Եվրոպայի գայթակղություններին...:
Մեր հասարակության հետաքրքրության շրջանակը փոխվել է. նյութական արժեքները դարձել են առաջնային, հոգևորը' հետին, շատ դեպքերում' անտեսված: Բանակից խուսափելու բարդույթ է հասարակության մեջ ձևավորվում, ինչը գնալով ակնհայտ է դառնում: Երիտասարդը մտնում է բանակ բոլորովին անպատրաստ, մինչդեռ պետք է հակառակը լինի. հաղթանակի շունչը դեռ թարմ է, Արցախի պատերազմի հերոսներից շատ-շատերը մեր կողքին են: Երբևիցե հայ ծնողը մտորե՞լ է՝ որդին պատրա՞ստ է ծառայության: Քիչ է հավանական: Մատաղ սերունդը պատմություն չգիտի. անգամ Հայոց բանակի հիմնադիրներին չգիտի: Ուր մնաց թե երազի գեներալ դառնալու մասին: Անշուշտ, մեր բանակը անելիք ունի լիարժեք ու կայացած համարվելու համար, դրանում քիչ չէ մեր անելիքը, չէ՞ որ բանակի խնդիրը նաև հասարակության խնդիրն է: Թույլ չտանք' նրա փառքի ու հեղինակության հետ խաղան, վիրավորեն մեր հերոսներին: Հարգենք հայ զինվորին, թիկունք կանգնենք Հայոց բանակին: Չթերագնահատենք նրա ուժն ու կորովը, թույլ չտանք նսեմացնեն' ազերիների բանակի հետ համեմատելով: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Սուրբը Տերն է զորացնում». զորացնենք մեր բանակը մեր գնահատանքով ու վերաբերմունքով: Նա անելիք շատ ունի...
Եվ ի գիտություն այն ուժերին, որ անհաշտություն են սադրում Հայոց բանակում, վարկաբեկելու փորձով խոնարհել ստիպում նրա հերոս-հիմադիր զինվորներին. «Զինվորները միայն մայրերի առաջ են խոնարհվում, զուր մի՛ ջանացեք խոնարհել նրանց»...
«Զինվորները միայն մայրերի առաջ են խոնարհվում, զուր մի՛ ջանացեք խոնարհել նրանց»
Պատերազմի հաղթական ակորդը կարող է համանվագ գլխագիր դառնալ տասնամյակների և անգամ դարերի համար: Բարեբախտաբար, հայ ժողովրդի դարավոր անցյալը սերունդներին հպարտանալու առիթ շատ է ընձեռել, անմասն չէ և ներկան. հնարավո՞ր է մոռանալ Ավարայրը, Առաքելոց վանքի կռիվը, Սուլուխի ճակատամարտը, Վանի հերոսամարտը, Կերչի ազատագրումը, Բեռլինի «Քոչարին», Շուշի վերադարձը...: Արցախյան պատերազմի հաղթանակը կենսաուժ և ինքնավստահության շունչ հաղորդեց հայ ժողովրդին, ով զգաց հաղթանակի բերկրանքն ու ապրեց անմեկնելի ցնծություն: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ տեսավ Արցախի հաղթական պսակը և որի աչքերի առաջ Հայոց պատմության հերոսական մի էջ գրվեց, ինչն իրավամբ պիտի օգնի հայ ժողովրդին իրավունքի իր բաժնեմասը պահանջել քաղաքակիրթ աշխարհից:
Շրջադարձային եղավ Արցախի ազատագրումը. հայության կյանքում շատ բան փոխվեց: Թեկուզ և հաղթանակած, այնուամենայնիվ, դաժան պատերազմից պետք էր սթափվել, վերադարձրածը պահել, ունեցածին տեր կանգնել և ապրել հերոսավայել: Ահավասիկ, սկսել ենք ձերբազատվել խարան դարձած «ճնշված, կոտորված, հալածված հայ» որակումներից, որ օտարները Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց շարունակում էին օգտագործել հային բնութագրելիս, հիշելիս, կամ նրա մասին խոսելիս: Սխալված չեմ լինի ասել, որ այսօր համաշխարհային հանրության ենթագիտակցության բառադարանում լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: Արդ ակնհայտ է հայության նկատմամբ գերտերությունների վերաբերմունքի փոփոխությունը. չասեմ թե մեզ համար խենթանում են, բայց մեր գլխի վրայով թռչելու փորձ չեն էլ անում, հիշենք' մեկ էլ երբ էին օտարազգի պաշտոնյաները հաշվի նստել հայի կարծիքի հետ, չենք մոռացել Բեռլինի Կոնգրեսի Հայոց «թղթե շերեփը»...: Արցախի հաղթանակը մեր ժողովրդին հնարավորություն ընձեռեց կամք ու պահանջ ներկայացնել աշխարհին, ընդդիմանալ միջազգային դիվանագիտության քմահաճույքներին, խափանել ոչ հայանպաստ ծրագրերը, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, կարծեք' փորձում են ստուգել հայի վերաբերմունքն ու արձագանքը իրենց դիվային սցենարների մեկնարկից առաջ. դեռ վաղ անցյալում չէ Շվեյցարիայի «քաղաքական ներկայացումը»' «Հայաստան - Թուրքիա Արձանագրություններ» գլխագրով:
Այսօր ունենք այն, ինչ ունենք. հայ հասարակության միտքն է անհանգիստ. «Ճանապարհային քարտեզ». ի՞նչ էր այն իրականում, «Վավերացնե՞լ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ», «Արևելահայերե՞ն, թե՞ արևմտահայերեն», «Բացե՞լ օտարալեզու դպրոցներ, թե՞ ոչ». սրանք ազգային ռազմավարական կարևորագույն խնդիր-հարցադրումներ էին, որոնք բարձրացվեցին' ունենալով ոչ հայանպաստ նկրտումներ: Շնորհիվ հայ հավաքական մտքի դրանք չկարողացան ճեղքել հայության ընդվզումի ալիքը: Այսօր հերթական թիրախը Հայոց բանակն է' մտահոգող ու անհանգստացնող դեպքերով: Այն ինչ կատարվում է մեր բանակում, նրա անվան շուրջ, կանխավ և գիտակցաբար կազմակերպված «արշավի մեկնարկ է», մի չար նվեր' նրա 18-ամյա տարեդարձին' միտված «ի դեմս հայ զինվորի' Հայոց բանակին ու նրա հիմնադիրներին» վիրավորելու, նվաստացնելու...: Երիտասարդ զինվորի կյանքի գնով դիվային ծրագրի իրագործման հերթական փորձ է սա, ինչը դատապարտված է միմիայն ձախողման:
Մեր ժողովրդի դարերի երազանքի' Անկախության, ազատության ու բռնազատված Արցախի վերադարձի համար պարտական ենք մեր զինվորներին, ովքեր կյանքի ու արյան գնով թագադրեցին ազատ Արցախին' հայոց անկախություն...: Շարքային նորակոչիկ թե սպա, փորձառու հրամանատար թե գեներալ-մայոր, նրանք' բոլորը, նախ և առաջ, կրում են «Հայ զինվոր» կոչումը և անխտիր արժանի են հարգանքի, գնահատանքի ու բարոյական աջակցության: Շնորհակալություն, այս է, որ պիտի ուղղվի հայ զինվորին ի փառս նրա լինելիության: Սա է նրա ակնկալիքը: Եվ ոչ ավելին:
Հայոց Բանակը պարտադրված անհրաժեշտություն էր մեր երկրի համար. Աֆղանական պատերազմի հերոսների, Նորագույն զինյալ ազատագրական պայքարի մարտիկների, մահապարտների զորաջոկատների, հայ քաջորդիների ֆիդայական խմբերի ազատագրած Արցախին ու անկախ Հայաստանին կանոնակարգված պաշտպանություն էր պետք: Կուռ կառույց, ոգեշունչ մի դարբնոց' Բանակ: Հենց իրենք' մեր քաջարի մարտիկները, դարձան նորանկախ Հայոց բանակի հիմքն ու հենասյունը, որն արդեն 18 տարեկան է: Դեռ երիտասարդ է, սովորելու և անելու բան շատ ունի, բայց ճանապարհ է անցել' ասելիք ունի: Առհասարակ, բանակը միտված է կոփելու երիտասարդին, օգնելու նրան հասարակության մեջ տղամարդու ինքնագիտակցության ձեռքբերմանը հասնել' զուգորդելով հայրենասիրական ու ֆիզիկական հավելյալ դաստիարակությունը: Ինչո՞ւ հավելյալ, որովհետև մինչև բանակ զորակոչվելը երիտասարդը պիտի ունենա գիտելիքի որոշակի պաշար: Ցավոք, մեր պարագայում այդպես չէ...
Հայոց բանակը 18 տարիների ընթացքում, որքան ինձ հայտնի է, այսպիսի հոգեբանական ծանր օրեր չի ապրել, ինչպիսին վերջին մի քանի ամիսներին է: Ինչ խոսք, եղել են դեպքեր, ընդհուպ մինչև մարդկային կյանք խլող, բանակն ապրել է կորստի ցավ, բայց ոչ վիրավորանք ու «անվստահություն»: Ինչին, իրոք, արժանի չէ: Մեր հասարակությունը հանդես է գալիս ակտիվ մեղադրող-քննադատի դերում, այնինչ կատարվածի համար մեղքի իր բաժինն ունի: Բանակը հասարակության մի մասն է, նրա' հայելին, ուր երկու տարիների ընթացքում արտահայտվում են հայ երիտասարդի մարդկային, բարոյական, ազգային և հոգևոր արժեքները: Խոստովանենք' մերօրյա պատանին ու երիտասարդը վերոնշյալ արժեքներից բավական հեռացել են: Այո՛, թիրախը բանակն է, սակայն խնդիրը միայն այնտեղ չէ, այլև' հասարակության ներսում, այն հասարակության, որը լիարժեքորեն չի հասցրել գիտակցել Բանակի էությունը, նշանակությունն ու արժեքը:
Հազարավոր երիտասարդներ կորցրեցինք Արցախի պատերազմի տարիներին, տեսանք ու ապրեցինք կորստի ցավ: Ահավասիկ, պատերազմի մի փուլն է ավարտվել..., թշնամու զարկերը դեռ չեն լռել, կորցրած ընծան ետ վերադարձնելու մարմաջն ազերիներին հանգիստ չի տալիս: Իսկ ցանկացացած պահի պատերազմի անխուսափելիությունն ու մարդկային կորստի հավանականությունը ստիպում են գերագնահատել մարդկային կյանքը և ոչ թե...: 1990-ականներին ազատության ու անկախության ձգտումը մեր քաջամատիկներին մղեց ինքնազոհողության, իսկ այսօրվա երիտասարդության ենթագիտակցության մեջ դեռևս արմատավորված չէ նրանցից' մեր հերոսներից, ստացած պարգևը պահել-պահպանելու գիտակցումը: Գիտակցում, որ նորակոչիկը պիտի ունենա մինչև բանակ զորակոչվելը, ինչի ձեռքբերմանը պետք է նպաստի նախ' ընտանիքը, հետո' դպրոցն ու բուհը, ի վերջո' հասարակությունն ու պետությունը:
Հետպարերազմյան տարիներին, երբ հայի ընտանիքում որդի է ծնվում, ծնողները ուրախության հետ մեկտեղ ընկնում են մտորումների մեջ' «Բանակի հարցը» ինչպես են լուծելու: Երբ գալիս է զորակոչի ժամանակը, պատրաստ են ամեն ինչի..., դիմում են ամեն քայլի. սկսվում է ոչ թե ընտանեկան, այլ գերդաստանային փնտրտուքը' «մարդ գտնել «բանակի գործը» գլուխ բերելու համար»: Ցավալի իրողություն, ինչը տանում է բանակի հեղինակազրկման, վարկաբեկման, կրկնում եմ, այն բանակի, որի արժեքը դեռ չենք հասկացել:
18-ամյա երիտասարդը կյանքի 10 տարին (հիմա' 12) անց է կացնում դպրոցում, որտեղ ազգասիրություն, սեր առ Հայրենիք, բարոյական էթիկայի նորմերի պահպանում, փոխադարաձ հարգանք, այս և այլ հասկացությունների սերմանումն ու կիրառումը վերջին տարիներին հետին պլան են մղվել: 18-ամյա բանակն իզորու չէ երիտասարդի կյանքի 18 տարիների բացթողումը երկու տարում լրացնել: Այստեղ մեղքի մեծ բաժին էլ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ունի, որը վերջին տասը տարվա ընթացքում մի քանի նախարար և ուսումնական հազար ու մի ծրագիր է փոխել, ուսումնական ծրագրերը, որ կիրառվում են դպրոցներում և շարունակություն են գտնում բուհերում Ալան Դալեսի1 դիվային ծրագրի մի մասն է, ինչը, ցավոք, չշրջանցեց Հայաստանը: Հայկական կրթական համակարգը, Խորհրդային Միության կարծր շունչն ունենալով, ամեն դեպքում, չդիմացավ Արևմուտքի ու Եվրոպայի գայթակղություններին...:
Մեր հասարակության հետաքրքրության շրջանակը փոխվել է. նյութական արժեքները դարձել են առաջնային, հոգևորը' հետին, շատ դեպքերում' անտեսված: Բանակից խուսափելու բարդույթ է հասարակության մեջ ձևավորվում, ինչը գնալով ակնհայտ է դառնում: Երիտասարդը մտնում է բանակ բոլորովին անպատրաստ, մինչդեռ պետք է հակառակը լինի. հաղթանակի շունչը դեռ թարմ է, Արցախի պատերազմի հերոսներից շատ-շատերը մեր կողքին են: Երբևիցե հայ ծնողը մտորե՞լ է՝ որդին պատրա՞ստ է ծառայության: Քիչ է հավանական: Մատաղ սերունդը պատմություն չգիտի. անգամ Հայոց բանակի հիմնադիրներին չգիտի: Ուր մնաց թե երազի գեներալ դառնալու մասին: Անշուշտ, մեր բանակը անելիք ունի լիարժեք ու կայացած համարվելու համար, դրանում քիչ չէ մեր անելիքը, չէ՞ որ բանակի խնդիրը նաև հասարակության խնդիրն է: Թույլ չտանք' նրա փառքի ու հեղինակության հետ խաղան, վիրավորեն մեր հերոսներին: Հարգենք հայ զինվորին, թիկունք կանգնենք Հայոց բանակին: Չթերագնահատենք նրա ուժն ու կորովը, թույլ չտանք նսեմացնեն' ազերիների բանակի հետ համեմատելով: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Սուրբը Տերն է զորացնում». զորացնենք մեր բանակը մեր գնահատանքով ու վերաբերմունքով: Նա անելիք շատ ունի...
Եվ ի գիտություն այն ուժերին, որ անհաշտություն են սադրում Հայոց բանակում, վարկաբեկելու փորձով խոնարհել ստիպում նրա հերոս-հիմադիր զինվորներին. «Զինվորները միայն մայրերի առաջ են խոնարհվում, զուր մի՛ ջանացեք խոնարհել նրանց»...
Ջեմմա Բաղդադյան
«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր