Լրահոս

24.01.2017 16:50


Արարատում հայրը 18–ամյա որդուն կախված է գտել

Արարատում հայրը 18–ամյա որդուն կախված է գտել

Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի տներից մեկում երեխայի դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակի ջեռուցման խողովակից կախված վիճակում հայտնաբերել են 18-ամյա Ա. Թ.-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղան կախվել է վարագույրի կտորով, իսկ նրան հայտնաբերել է հայրը, ով էլ տեղեկացրել է իրավապահներին։

Տղան սովորում էր տեղի դպրոցի 12-րդ դասարանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը