Լրահոս

24.01.2017 17:15


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 23-ին՝ ժամը 11.05-ին, 1976 թ. ծնված Կարեն Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ՝ զարկանային մեխանիզմով, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 5, «ԴՇԿ» տիպի՝ 13, 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի՝ 30 և 5.45 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 23-ին՝ ժամը 12.30-ին, 1960 թ. ծնված Գևորգ Բ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 5.45 մմ 13 և 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 23-ին՝ ժամը 15.30-ին, 1985 թ. ծնված Հայկ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 27, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 20 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակի պայթուցիչ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել 1991-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը