Լրահոս

24.01.2017 22:35


Պայուսակից դրամապանակ է գողացել

Պայուսակից դրամապանակ է գողացել

Հունվարի 23-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 153 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 18.20-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 153 շենքի մոտ թիվ 75/Ա երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1975 թ. ծնված Լուսինե Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են 17.300 դրամ, սոցիալական, բանկային և բոնուսային քարտեր:

Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը