Լրահոս

24.01.2017 17:21


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի` ժամը 17.00-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը