Լրահոս

10.11.2010 09:24


Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան: Այդ համաժողովը հրավիրվել էր Երիտասարդության համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և խնդիր ուներ պայքարելու ֆաշիզմի դեմ: 
Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: Հայկական երիտասարդական կառույցները սկսել են ձևավորվել 90-ականների կեսերից:

Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան ձախակողմյան կազմակերպություն է և ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես միջազգային երիտասարդական ոչ կառավարական կազմակերպություն: Սառը պատերազմի տարիներին այս կազմակերպությունն Արևմուտքում դիտարկվել է որպես խորհրդայնամետ կառույց: Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնն առավել ճանաչված միջոցառումն է, որը ֆեդերացիայի կողմից պարբերաբար կազմակերպվել է տարբեր երկրներում:

Հիշեցնենք, նաև, որ 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից օգոստոսի 12-ն էլ հայտարարվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը