Լրահոս

25.01.2017 09:55


ՃՏՊ Չարենցի փողոցում

ՃՏՊ Չարենցի փողոցում

Հունվարի 24-ին՝ ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով բախվելով «Nissan» մակնիշի ավտոմեքենային՝ հայտնվել է քարի վրա (հետևի անիվներով), տուժածներ չկան. երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes 600» մակնիշի 55 MM 545 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել շենքի բակում՝ բարձրահարթակի մոտակայքում կայանված Nissan Tiida մակնիշի 35 AP 882 պետհամարանիշով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենայի վրա:

Փրկարարների օգնությամբ «Mercedes 600» մակնիշի ավտոմեքենան մոտեցվել է ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը