Լրահոս

25.01.2017 09:56


Հրդեհ բնակարանում

Հրդեհ բնակարանում

Հունվարի 24-ին՝ մը 23.54-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.05-ին: Բնակարանի տարբեր հատվածներում այրվել է կենցաղային աղբ (5 խմ):

Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել 1963 թ. ծնված Գ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը