Լրահոս

25.01.2017 13:13


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 24-ին՝ ժամը 14-ին, Երևանի Սարալանջի փողոցի նախկին «Երիտասարդական պալատի» մոտ իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 17-ին, Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 17-ին, Երևանի Սախորովի հրապարակում իրար են բախվել «Նիսսան» և երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա:
«BMW»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 21.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին՝ ժամը 22.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ապա ավտոմեքենան բախվել է պատի:
Վարորդը, ուղևորը և վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 11-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում՝ «Կ.Դեմիրճյան» ՄՀՀ-ի հարևանությամբ, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային նշանների բետոնե հենակին:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 23-ին, Երևանմի Սվաճյան և Շերամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԲՄՎ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը