Լրահոս

25.01.2017 15:51


Մի շարք ավտոճանապարհների ձյուն և բուք է

Մի շարք ավտոճանապարհների ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ծովագյուղից դեպի Սևանի թունել և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է և ցածր տեսանելիություն:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը