Լրահոս

25.01.2017 16:06


22-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել Գյումրիում՝ ընտանեկան խնդիրների պատճառով

22-ամյա կինն ինքնասպանության փորձ է կատարել Գյումրիում՝ ընտանեկան խնդիրների պատճառով

Հունվարի 25-ին, գիշերը 03:10-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գերդոզավորում ախտորոշումով քաղաքացի: Վերջինս 1994 թվականին ծնված Թագուհի Կ.-ն է: Այս մասին հայտնում է tsayg.am–ը։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս խմել է 40 հատ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ: Տուժածը ստացել է համապատասխան բժշկական օգնություն:Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ 22-ամյա կինը ցանկացել է դեղորայքի չարաշահման միջոցով ինքնասպան լինել: Նման քայլի գնալու պատճառը, ըստ հարազատների, ընտանեկան խնդիրներն են եղել: Նա իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության «Կումայրի» բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը