Լրահոս

25.01.2017 16:45


ՀԱՍԿ–ը ևս միացավ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին

ՀԱՍԿ–ը ևս միացավ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ կուսակցությունը միանում է Վիկտոր Դալլաքյանի գլխավորած «Երրորդ Հանրապետություն», Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» և Արամ Սարգսյանի գլխավորած Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից ստեղծված դաշինքին:

Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը իրենց այս որոշումը բացատրեց այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակում առաջիկա խորհրդարանական ընտրություններում լուրջ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի համախմբում.

«Քանի որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնում, և արդեն հստակեցվում է քաղաքական դաշտի պատկերը, մենք էլ, բնականաբար, որոշում ենք կայացրել եղած դաշինքներից որևէ մեկին միանալու համար: Ընտրությունը կանգ առավ այս դաշինքի վրա, քանի որ լիդերներին լավ ենք ճանաչում և վստահ ենք, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ապրիլի 3-ին հաղթանակ արձանագրել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ դաշինքին միանալու հայտարարությամբ հանդես էին եկել «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը, «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը