Լրահոս

25.01.2017 13:49


Ժողովրդական կուսակցությունն էլ միացավ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին

Ժողովրդական կուսակցությունն էլ միացավ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին

Այսօր Ժողովրդական կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել միանալ Վիկտոր Դալլաքյանի գլխավորած Երրորդ Հանրապետություն, Վարդան Օսկանյանի գլխավորած Համախմբում և Արամ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից ստեղծված դաշինքին: Այդ մասին մեզ հայտնեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

politinfo–ի հարցին, թե ինչ հիմնավորմամբ է կուսակցության վարչությունը նման որոշում կայացրել, պարոն Կարապետյանը պատասխանեց.

«Հայաստանի քաղաքական դաշտումը ընթանում է միավորման գործընթաց, որն ուղղված է երկրում արմատական քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը, Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի վերացմանը, որի դեպքում է միայն հնարավոր տնտեսության և այլ ոլորտներում առկա մենաշնորհների վերացումը, ինչն էլ կնպաստի, որ Հայաստանը դառնա իսկապես մրցունակ և ժողովրդավար երկիր: Մեր կուսակցության անդամները հավատում են, որ այդ փոփոխությունների շարժիչ ուժը կարող է լինել հենց այս կուսակցությունների մասնակցությամբ ստեղծված դաշինքը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը