Լրահոս

25.01.2017 17:14


Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ–Ճամբարակ ճանապարհը

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ–Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Արարատի, Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ–Ճամբարակ ճանապարհը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը