Լրահոս

25.01.2017 17:39


Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին 8 ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում

Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին 8 ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 25-ին, ժամը 13.41-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 8 ավտոմեքենա (13 ուղևոր):

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը