Ռիչարդ Մորնինգսթարը հուսով է, որ Մեթյու Բրայզային դեսպան նշանակելու հարցը կլուծվի
Եվրասիական էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնացն անդրադարձել է Ադրբեջանում Մեթյու Բրայզային դեսպան նշանակելու հարցին։
-Ադրբեջանում ԱՄՆ դեսպան աշխատելու համար ավելի պատրաստված մարդ, քան Մեթյու Բրայզան է, Պետդեպում չկա,-«Ամերիկաադրբեջանական հարաբերություններ. Վաշինգտոնում ռազմավարական համագործակցության իրավիճակը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը։
Ինչպես ընդգծել է Մորնինգսթարը, ինքը որևէ նախանշան չունի, թե ներկայիս վարչակազմը կհրաժարվի Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու աջակցությունից։
-Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե որքան նա պետք է սպասի, բայց կարծում եմ՝ Ադրբեջանի մեր ընկերներն այնքան էլ չեն ուրախանա, եթե մենք հրաժարվենք այդ թեկնածության աջակցությունից,-ասել է բանագնացը։

Նա հույս է հայտնել, թե նշանակման հարցը կլուծվի։