Լրահոս

26.01.2017 08:26


Մարզերում ձյուն է տեղում, մերկասառույց է և մառախուղ

Մարզերում ձյուն է տեղում, մերկասառույց է և մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան և Մռավյան գյուղեր տանող ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Տիգրանաշենի ոլորանները և Արագածոտնի մարզի Լեռնապար, Արայի, Արագած, Երնջատափ, Լուսագյուղ, Սարալանջ, Նորաշեն և Շենավան գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին և Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:

Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Գորիս հատվածի 170-260-րդ կմ-երին և Քաջարան-Մեղրի հատվածի 327-370-րդ կմ-երին առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը