Լրահոս

26.01.2017 08:46


Երևանում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում

Երևանում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում

Հունվարի 25-ին, ժամը 20.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.12-ին:

Այրվել է «Mercedes» մակնիշի 35 AO 646 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը