Տնտեսական

26.01.2017 12:00


Ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

Ստեղծվելու է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

Հունվարի 26–ին Կառավարության նիստի սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատանքներ սկսել ՌԴ քաղաքացիների հետ՝ ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորության ընձեռման վերաբերյալ։

Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է ապահովել տեխնիկական հատվածը, իսկ զբոսաշրջության վարչության պետին՝ ՌԴ քաղաքացիների համար պատրաստել զբոսաշրջության լայն փաթեթ և մինչև մարտի 15-ը ներկայացնել հաշվետվություն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին էլ հանձնարարել է ՌԴ համապատասխան գերատեսչության հետ ակտիվ աշխատանքներ տանել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու նպատակով՝ ներկայացնելով ամենամսյա հաշվետվություն աշխատանքների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը