Լրահոս

26.01.2017 11:52


«Որ Հանրապետականից հիասթափված եմ` փաստ է». Վարդան Ղուկասյանը չի բացառում, որ դուրս կգա ՀՀԿ-ից

«Որ Հանրապետականից հիասթափված եմ` փաստ է». Վարդան Ղուկասյանը չի բացառում, որ դուրս կգա ՀՀԿ-ից

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի բացառում, որ առաջիկայում դուրս կգա Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունից հիասթափված է եւ ոչինչ պետք չէ բացառել:

«Որ Հանրապետականից հիասթափված եմ փաստ է եւ երբեք մի ասեք երբեք, ամեն ինչ հնարավոր է: Երբ ես որոշում կայացնեմ՝ հստակ կասեմ ձեզ»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանը չմանրամասնեց՝ ինչ է անելու ՀՀԿ կուսակցությունը լքելուց հետո, արդյոք զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, մասնակցություն ունենալու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որ ուժերի հետ է հնարավոր տեսնում համագործակցությունը: Նա հորդորեց համբերել մի քանի օր, որից հետո ամեն ինչ պարզ կլինի:

«Եթե քաղաքականությամբ զբաղվեմ, անպայման կիմանաք: Դա այնպիսի մի բան է, որ պահելու բան չկա, քաղաքականությունը պետք է հրապարակային լինի: Մոտ օրերս ամեն ինչից կտեղեկանաք»,-ասաց նա:

Նախկին քաղաքապետը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու մասին լրատվամիջոցներից է տեղեկացել եւ վստահ է, որ երկար տարիների քաղաքական փորձ ունեցող անձը գիտի, թե ինչ է անում։

Մանրամասները՝ NEWS.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը