Լրահոս

26.01.2017 12:01


Արտակարգ դեպք Երևանում. ըստ նախնական տեղեկությունների՝ բնակարան թալանողը 12-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել (լուսանկար)

Արտակարգ դեպք Երևանում. ըստ նախնական տեղեկությունների՝ բնակարան թալանողը 12-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել (լուսանկար)

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։ Նրա մոտ հայտնաբերվեց մարտկոց (батарейка), ձեռնոցներ, իսկ մի քիչ այն կողմ հայտնաբերվեց պտուտակահան։

Այս պահին ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը