Լրահոս

26.01.2017 21:21


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում

Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 27-30-ը սպասվում է ձյուն: 31-ին‵ առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.00C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -19.30C (1983 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.10

Այս խորագրի վերջին նյութերը