Լրահոս

26.01.2017 13:56


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 25-ին՝ ժամը 21.15-ին, Արտաշատի խճուղու և Մ-2 մայրուղու խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2109»-ի վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին՝ ժամը 1.45-ին, Նուբարաշեն 10-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 3 ուղևոր ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2102»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին՝ ժամը 16.00-ին, «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2170»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 25-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը