Լրահոս

26.01.2017 14:00


Վթարային ջրանջատում Գյումրիում՝ հունվարի 26–27-ին

Վթարային ջրանջատում Գյումրիում՝ հունվարի 26–27-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող «Կենտրոն» ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 13.30-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի` Նորավան և Երկաթգծի թաղամասերի ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնել հունվարի 27-ին ժամը 13.30-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը