Լրահոս

26.01.2017 19:35


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Հունվարի 24-ին՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Հմայակ Ղ.-ն և ներկայացրել 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ, խոշոր տրամաչափի 4 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտով:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արթուր Կ.-ն և կամավոր ներկայացրել 5.45 մմ տրամաչափի՝ 148, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ և ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բանավոր պահանջով՝ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոմայրուղու հանգստյան գոտու դիմացի սարալանջին գտնվող շինության տանիքից 1947 թ. ծնված Վլադիմիր Ռ.-ն ներկայացրել է պարկի մեջ փաթաթված, ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ ու 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 20.30-ին, Ճանապարհային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Տարոնի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արմեն Ա.-ն և կամավոր հանձնել մեկփողանի 16 mm տրամաչափի, որսորդական ողորկափող հրացան:

***
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 24-ին՝ ժամը 13.30-ին, 1983 թ. ծնված Հայկ Պ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-27Ե» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Հունվարի 24-ին՝ ժամը 18.44-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1958 թ. ծնված Արամայիս Չ.-ն և հայտնել, որ իր բնակարանի նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հողի մեջ թաղված հայտնաբերել է նռնականետի արկ և ցանկանում է այն հանձնել ոստիկանություն:
Մեկնած օպերատիվ խմբին Արամայիս Չ.-ն իր տան նկուղից ներկայացրել է նռնականետի արկ և հայտարարել, որ այն հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, իր տան նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, այն 1990-1991թթ. պաշտպանական մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ բերել և իրեն է տվել մարտական ընկերը:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 24-ին՝ ժամը 12.00-ին, 1968 թ. ծնված Ասյա Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, սվին դանակի շեղբ, 5.6 մմ տրամաչափի 16 և 7.62 մմ տրամաչափի 22 փամփուշտ:

***
Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 24-ին՝ ժամը 16.50-ին, 1968 թ. ծնված Ռուբեն Ա.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել երկփողանի, 16 մմ տրամաչափի, առանց փողակալի, որսորդական, ողորկափող հրացան, 5.45 մմ տրամաչափի 404 և 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ, 3 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 24-ին՝ ժամը 14.50-ին, 1985 թ. ծնված Սևան Ս.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 115, 12.5 տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ և 1 ծխագլան:

Այս խորագրի վերջին նյութերը