Լրահոս

04.03.2009 05:27


Սփյուռքն անհանգստացած է Հայաստանի վարչապետի անլրջությամբ

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը հայտնել է, որ սփյուռքի իրենց ընկերները զարմանում են, թե ինչպե՞ս է նման անլուրջ մարդուն վստահվել Հայաստանի կառավարությունը: ԸստՀարություն Առաքելյանի՝ այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սփյուռքում էմիսարներ ունի, որոնք խառնակիչ գործունեություն են վարում և գործում են ընդդեմ ՀՌԱԿ-ի:

-Կարելի է ասել, որ էս հարցում Տիգրան Սարգսյանը հաջողություն ունեցավ: Մենք որոշել էին Սփյուռքի համագումարը հայրենիքում անել, սակայն նույնիսկ կուսակցության ներքին գործերին միաջմտելուց և խառնակիչներից մեկը դառնալուց չի խորշում Լոս-Անջելեսում Հայաստանի նորանշանակ հյուպաթոսը: ՀՌԱԿ-ի պարագայում Հայաստանի վարչապետն անելիք չունի: 2003 թվականին առանձնապես ինձ չէի էլ ճղում ատենապետ դառնալու համար, բայց ընտրվեցի, և Տիգրան Սարգսյանը պետք է դիմանա իմ ատենապետությանը 2 տարի,- ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: նա չի հերքում նաև այն ասեկոսեները, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում ցանկանում է տեսնել նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանին:

-Ես չգիտեմ, թե ինքն ու՞մ է ուզում տեսնել , բայց որ ինձ չի ուզում տեսնել, դա միանշանակ է,- ասել է Հարություն Առաքելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը