Ռոստովի նահանգապետ. «Պետք է պահպանել մեր համագործակցության դինամիկան»
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ոսկե մեդալով պարգեւատրեց Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին՝ ՌԴ-ի Ռոստովի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ գիտական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստում:
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւն ընդգծեց, որ Ռոստովի նահանգում հայկական համայնքն ունի 230 տարվա պատմություն, եւ այժմ նահանգում ապրում է 200 հազար հայ, հայոց լեզու է դասավանդվում 7 դպրոցներում: «Պետք է պահպանել մեր համագործակցության դինամիկան, կրթության եւ գիտության ոլորտում արագանացնել ինտեգրացումը»,- ասաց Վասիլի Գոլուբեւը:
ՀՀ ԳԱԱ-ն եւ Հարավային գիտական կենտրոնը (Ռոստովի նահանգ) գիտական համագործակցության պայմանագիր են կնքել 2004թ.: Հայկական կողմից համագործակցության մեջ ակտիվ ներգրավված են ՀՀ ԳԱԱ-ի Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը, Մեխանիկայի ինստիտուտը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն