Լրահոս

26.01.2017 21:17


Հերթական մահվան ելքով վրաերթը Երևան-Աբովյան ճանապարհին. հետիոտնը տեղում մահացել է

Հերթական մահվան ելքով վրաերթը Երևան-Աբովյան ճանապարհին. հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, Volkswagen մակնիշի 85 VV 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 30-ամյա Արմեն Բերուջանյանը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը, ով կլիներ մոտ 45-50 տարեկան տղամարդ, չթույլատրելի հատվածով է անցել, իսկ ճանապարհին բացակայում է արտաքին լուսավորությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը