Լրահոս

09.01.2010 18:42


ՍԴՀԿ–ն կարմրուկո՞վ է հիվանդ

ՍԴՀԿ–ն կարմրուկո՞վ է հիվանդ

ՍԴՀԿ համագումարում, խոսելով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության պառակտման մասին, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է.

-Այս բանը բոլորիս գլխով է անցել, և ընդհանրապես այս երկրում սովորություն է դարձել ընդդիմադիր դառնալու մկրտությունը ստանալ ա՛յս ճանապարհով, և չկա ընդդիմադիր կուսակցություն, որ այս ճանապարհը չի անցել։ Այնպես որ կարմրուկի նման բան է՝ մտաք, կանցնեք, խնդիր չունեք։ Հուսով եմ, որ դրանից ավելի կուժեղանաք։

Ա. Սարգսյանը խոսել է նաև ՍԴՀԿ-ից անջատվածների մասին՝ ասելով.

-Թե ինչ տեղի կունենա Հնչակյան կուսակցությունից անջատվածների հետ, հուսով եմ ու նույնիսկ համոզված, որ շատ կարճ ժամանակ հետո համահնչակյան կազմակերպությունը Հայաստանում Հնչակյան կուսակցություն է ճանաչելու ա՛յս կուսակցությունը, որովհետև համոզվել է, որ այն կառույցը ծառայում է այլ շահերի, այլ անձանց, նույնիսկ այլ պետությունների։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը