Լրահոս

27.01.2017 08:13


Միջհամայնքային որոշ ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով

Միջհամայնքային որոշ ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 80.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը