Լրահոս

09.01.2010 18:53


Լյուդմիլա Սարգսյանն ընտրվել է ՍԴՀԿ ատենապետ

Լյուդմիլա Սարգսյանն ընտրվել է ՍԴՀԿ ատենապետ

Մոտ 1,5 ժամ առաջ ավարտվել է ՍԴՀԿ 7-րդ համագումարի աշխատանքային մասը, որից հետո գումարվել է նորընտիր վարչության նիստը։ Վերջինի օրակարգում ՍԴՀԿ ատենապետի և վարչության դիվանի ընտրության հարցն էր։ 9 hոգուց կազմված վարչությունը ՍԴՀԿ ատենապետ է ընտրել Լյուդմիլա Սարգսյանին։

Ընտրվելուց հետո Լ. Սարգսյանը «7օր»-ին ասել է, որ իրենք շարունակելու են քարոզել ՍԴՀԿ գաղափարախոսությունը և ծրագրային դրույթները՝ «Հայ ազգային կոնգրեսի» կազմում միաժամանակ պայքարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար։ Նա նաև նշել է, որ ՍԴՀԿ-ից առանձնացածները մեծագույն սխալ և մոլորություն են թույլ տվել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը