Լրահոս

27.01.2017 21:36


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Հունվարի 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.50C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.80C (1983 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.10C:

Այս խորագրի վերջին նյութերը