Լրահոս

27.01.2017 18:58


«Այֆոն 6»–ի գողը հայտնաբերվեց

«Այֆոն 6»–ի գողը հայտնաբերվեց

Հունվարի 25-ին՝ ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարո Մ.-ին և հրավիրել 1995 թ. ծնված Շանկարի Շ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13.10-ին, Կարո Մ.-ն Մաշտոցի պողոտայի 42 հասցեի մոտ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում Շանկարի Շ.-ի բաճկոնի գրպանից գողացել է «Այֆոն 6» բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը