Լրահոս

27.01.2017 20:00


Ավտոբուսից իջնելիս բռնվեց

Ավտոբուսից իջնելիս բռնվեց

Հունվարի 25-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ռոստովյան փողոցից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Նա դրամապանակը թիվ 67 երթուղու սրահում գողացել էր 1960 թ. ծնված Գայանե Ս.-ի պայուսակից, սակայն ավտոբուսից իջնելիս բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Դրամապանակում կար 13.000 դրամ, 1 դոլար և կուտակային քարտ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը