Լրահոս

27.01.2017 21:12


Հյուրանոցում կատարված գողությունը բացահայտվեց

Հյուրանոցում կատարված գողությունը բացահայտվեց

Հունվարի 25-ին՝ ժամը 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Լենինգրադյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հայկ Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 5.30-ին, Պռոշյան փողոցի 42 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում 1986 թ. ծնված Աիդա Հ.-ի պայուսակից գողացել է 10.000 դրամ և 600 դոլար:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը