Լրահոս

27.01.2017 22:28


Թիվ 46 երթուղու ավտոբուսում 2 դրամապանակ էր գողացել

Թիվ 46 երթուղու ավտոբուսում 2 դրամապանակ էր գողացել

Հունվարի 26-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի 2 դրամապանակ:

Արմեն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը նշված դրամապանակները գողացել է թիվ 46 երթուղու ավտոբուսի ուղևորուհիներից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձանցից մեկը 1988 թ. ծնված Ալինա Ս.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը