Լրահոս

27.01.2017 16:34


Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը

Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը

Հունվարի 27-ին՝ ժամը 13.26-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 53 SL 817 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ե. Ծ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ե. Ծ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ժամը 13.47-ին տեղեկություն է ստացվել, որ նշված հատվածում բախվել են «Hunda CR-V» մակնիշի 34 QM 868, «Ford Transit» մակնիշի 56 QO 666 (վարորդ՝ Ա. Ա.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SU 926 (վարորդ՝ Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Այս խորագրի վերջին նյութերը