Լրահոս

28.01.2017 08:24


Վթարներ են տեղի ունեցել Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի և Կապան-Գեղանուշ ավտոճանապարհներին․ կան տուժածներ

Վթարներ են տեղի ունեցել Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի և Կապան-Գեղանուշ ավտոճանապարհներին․ կան տուժածներ

Հունվարի 27-ին, ժամը 20.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 34 CC 850 պետհամարանիշի (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ու.) և «ԳԱԶել» մակնիշի 34 SP 892 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Ու.-ը տեղի ուժերով տեղափոխել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի ռողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոների փականը:

***

Հունվարի 27-ին, ժամը 21.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 144-րդ կմ-ում «ՈւԱԶ 469» մակնիշի 56 SU 500 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ե.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

***

Հունվարի 28-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկենել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan X-trail» մակնիշի 78 MR 788 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 300 մ), ինչի հետևանքով Ս. Մ.-ը և ուղևոր Վ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ Փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Մ.-ը և ուղևոր 1990 թ. ծնված Վ. Հ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը