«Ասպարեզը» առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ:
-Պարոն Նազարյան, վերջերս որոշ պաշտոնյաներ սկսել են լքել ՀՀԿ-ն: Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն այս տարբերակով պառակտվելո՞ւ է: Այս առումով ինչպիսի՞ իրավիճակ կարող է հասունանալ մինչ խորհրդարանական ընտրությունները:
-ՀՀԿ-ն ուզում է կառավարել նախկին ձեւերով, բայց այլեւս չի կարող: Աշխարհը փոխվում է, փոխվում է նաեւ Հայաստանը: Տեղի ունեցող գործընթացներն էլ դրա վկայությունն են: Որքան շուտ ՀՀԿ-ում կհասկանան, որ իրենք հավերժ չեն կառավարելու, այնքան լավ բոլորի համար:
-Վերջերս ձեւավորված նոր կուսակցությունները մեր քաղաքական կյանքում ինչպիսի՞ դերակատարություն ունեն:
-Հետագայում էլ ավելի մեծ դերակատարում ունի Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը, որի վարչության կազմում ընդգրկված են մտավոր մեծ ներուժ, հարուստ փորձ ունեցող եւ սկզբունքային մարդիկ, որոնց կարիքը մեր պետությունը շատ ունի:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն ի՞նչ է փոխելու խորհրդարանական ընտրություններում:
-Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը միայն ողջունելի է եւ քաղաքական դաշտն ավելի ակտիվ եւ բազմերանգ կլինի: Նրա մասնակցությունը լուրջ փոփոխություն կառաջացնի ուժերի հարաբերակցությունում: Նրա գլխավորած, եւ Սեյրան Օհանյանի, եւ Վարդան Օսկանյանի կողմից ձեւավորվող դաշինքներն ամենալուրջ դերակատարումն են ունենալու ընտրություններում:
-Արդյո՞ք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված:
-Հետագա փոփոխությունների ընթացքը մեծապես կախված կլինի ընտրությունների ընթացքից, արդյունքներից: Այն, որ փոփոխություններն անխուսափելի են՝ փաստ է, թե ինչպիսի ընթացք դրանք կստանան, եւ թե որքան կտեւի անցումային փուլը, պարզ կդառանա ընտրությունների ավարտից հետո: Սերժ Սարգսյանը հեռացող ղեկավար է, եւ այս հանգամանքը մեծ դեր է կատարում ընթացող գործընթացների վրա:
-Ըստ Ձեզ, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը լավագու՞յն ձեւն է:
-Ես դեմ էի խորհրդարանական համակարգին: Այն մեր հասարակության համար դեռ շուտ էր: Ես կիսանախագահականի կողմնակից եմ: Այսուհանդերձ, ցանկանում եմ շեշտել, որ ինչ համակարգ էլ լինի, կարեւորը իշխանությունների ցանկությունն է, կամքը եւ հասարակության զարգացման մակարդակը: Կարելի է զարգանալ՝ ունենալով եւ խորհրդարանական, եւ նախագահական հանրապետություն:
Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը հեռացող ղեկավար է»