Լրահոս

28.01.2017 10:00


ՃՏՊ Քեթի գյուղի մոտակայքում

ՃՏՊ Քեթի գյուղի մոտակայքում

Հունվարի 28-ին՝ ժամը 00.51-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և իջել դեպի ձորը. տուժածներ չկան:

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Քեթի գյուղի մոտակայքում, «Opel vectra» մակնիշի 34 DT 830 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ իջել դեպի ձորը:

Փրկարարներն հոսանքազրկել են ավտեմեքենան և փակել գազի փականը, իսկ ժամը 03.20-ին ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

Այս խորագրի վերջին նյութերը