Լրահոս

10.11.2010 12:22


Ուսանող. «Հայաստանում երիտասարդներին սոցիալական երաշխիքներ են անհրաժեշտ»

Ուսանող.  «Հայաստանում երիտասարդներին սոցիալական երաշխիքներ են անհրաժեշտ»

Այսօր նշվում է  երիտասարդության միջազգային օրը։ Իսկ ի՞նչ խնդիրներ ունեն և ի՞նչ է անհարժեշտ Հայաստանի երիտասարդներին։

«7օր»-ի հետ զրույցում  ԵՊՀ հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, հասարակական ակտիվիստ Անի Ափյանն ասել է, թե հասարակության բոլոր շերտերի պես՝ երիտասարդությունը,  ուսանողությունը նույնպես  սոցիալական խնդիրներ ունի։

-Երիտասարդը մեր երկրում չունի սոցիալական երաշխիքներ։ Երիտասարդը պետք է զգա, որ այս երկրի ապագան  իր ձեռքերում է, որ ինքը պետության կողմից պաշտպանված է, որ ունի հստակ երաշխիքներ իր ապագան կառուցելու համար,-նշել է նա։

Ըստ Անի Ափյանի՝ երիտասարդությունը, հաճախ չունենալով պետական պաշտպանվածություն, բողոքում է՝ միանալով այս կամ այն ընդդիմադիր դաշտին և ենթարկվում հետապնդումների։

-Շատ հաճախ պետությունն իբրև բարեփոխումներ է անում, որ բարելավի երիտասարդների վիճակը, բայց այդ փոփոխություններն ավելի հակառակ ազդեցությունն են ունենում և դեպի վատին են տանում,-նշել է նա։

ԵՊՀ ուսանողի կարծիքով՝ ելքը փոփոխություններն են։

-Համակարգային բարելավումներ անհրաժեշտ են, չնայած համակարգն  ամբողջությամբ հնարավոր չէ փոխել, բայց ինչ-որ բարելավումներ են պետք, որովհետև խնդիրն իսկապես համակարգային է։ Պետք է պետական գիտակցություն լինի, որ այս երկրի ապագան երիտասարդությունն է, պետք է հստակ արժեքային համակարգ ձևավորվի, և այդ արժեքային  համակարգից բխող բարելավումներ իրականացվեն,-ասել է Անի Ափյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը