Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները մեկնարկել են։ Թիվ 10/19 ընտրտեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը«7 օր»-ի հետ զրույցում ասել է, որ այս պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը մոտ 90 հոգի է։ Ըստ նրա, առայժմ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Ազատ Թովմասյանը «7 օր»-ին փոխանցել է, որ արգելվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մուտքը ընտրատեղամաս և պահանջվել է անցագիր, չնայած որ վերջինս ունեցել է լրագրողի վկայական։ Ոստիկանների միջամտաությամբ Շամշյանը դուրս է հանվել ընտրատեղամասից։ Նշենք, որ այս պահի դրությամբ երեք թեկնածուների վստահված անձինք Ընտրատեղամասում են։ Արա Սիմոնյանի վստահված անձ Հովսեփ Հարությունյանը հրաժարվել է պատասխանել «7 օր»-ի հարցերին։
Գագիկ Շամշյանին արգելել են մտնել ընտրատեղամաս
Երևանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները մեկնարկել են։ Թիվ 10/19 ընտրտեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը «7 օր»-ի հետ զրույցում ասել է, որ այս պահի դրությամբ ընտրողների մասնակցությունը մոտ 90 հոգի է։ Ըստ նրա, առայժմ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Ազատ Թովմասյանը «7 օր»-ին փոխանցել է, որ արգելվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մուտքը ընտրատեղամաս և պահանջվել է անցագիր, չնայած որ վերջինս ունեցել է լրագրողի վկայական։ Ոստիկանների միջամտաությամբ Շամշյանը դուրս է հանվել ընտրատեղամասից։ Նշենք, որ այս պահի դրությամբ երեք թեկնածուների վստահված անձինք Ընտրատեղամասում են։ Արա Սիմոնյանի վստահված անձ Հովսեփ Հարությունյանը հրաժարվել է պատասխանել «7 օր»-ի հարցերին։