Լրահոս

28.01.2017 15:26


Հովիկ Աբրահամյանի շնորհավորանքը Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

Հովիկ Աբրահամյանի շնորհավորանքը Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը․

Շնորհավորում եմ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին Հայոց բանակի կազմավորման 25–ամյակի առթիվ: Ազգային բանակի ստեղծումն ու դրա կայացումը Հայաստանի անկախության կարևորագույն ձեռքբերումներից է: Այսօր Հայստանի Հանրապետության զինված ուժերը, բացի յուրաքանչյուրիս հպարտությունը լինելուց, մեր երկրի խաղաղության ու անվտանգության երաշխավորն են: Իսկ դրան հաջողվել է հասնել սահմանին կանգնած հայ զինվորի, մեր սպայակազմի ու բանակաշինության ճանապարհին ջանք ու եռանդ չխնայած բոլոր երախտավորների շնորհիվ: Փառք ու պատիվ բոլոր նրանց:

Այս խորագրի վերջին նյութերը