Լրահոս

10.11.2010 12:44


Սինոփսիս Արմենիան ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ.-ի Կորպորատիվ Գերազանցության մրցանակաբաշխության լավագույն 12 ընկերություններից մեկն է

 Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) այսօր հայտարարեց այն մասին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Սինոփսիս ընկերությանը ճանաչել է ԱՄՆ Պետքարտուղարության 2010թ.-ի Կորպորատիվ Գերազանցության ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում իրականացրած գործունեության համար:  Այս ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է բիզնես լիդերներին, որոնք որպես գերազանց կորպորատիվ քաղաքացիներ ԱՄՆ սահմաններից դուրս ունեն զգալի դերակատարություն: Պետքարտուղարի կողմից կորպորատիվ գերազանցության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից ' նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը և ժողովրդավարական սկզբունքները:

Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է լավագույնը որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը «խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները' ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ կրթական ծրագրերով և աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ'  տնկելով հազարավոր ծառեր  վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար»:

2010թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ Դեսպան Մարի Լ. Յովանովիչը Սինոփսիս Արմենիայի Երևանի գիտաարտադրական կենտրոնում հանձնեց պատվո հատուկ մրցանակը: Մրցանակը ստորագրված է ԱՄՆ էկոնոմիկայի, Էներգետիկայի և գյուղատնտեսական հարաբերությունների քարտուղար Ռոբերտ Հորմաթսի կողմից: Ցուցանակին գրված է՝ Սինոփսիսին՝ «Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար»:

Մրցանակակիրների շարքում են Ալտա Վենչըրսը Մեքսիկայում, Սիսկոն Իսրայելում, Կոկա-Կոլան Սվազիլենդում, Դենիմաթրիքսը Գվատեմալայում, Ֆիջի Ուոթերը Ֆիջիում, Ջի Ին Հնդկաստանում, Ինթելը Կոստա Ռիկայում, Մարս Ինք.-ը Գանայում, ՊեպսիԿոն Հնդկաստանում, Քուալկոմը Չինաստանում եւ Թանգ Էներջին Չինաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը