Լրահոս

28.01.2017 17:18


Փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը

Փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վայք-Ջերմուկ, Բերդ-Ճամբարակ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր-Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները:

Վարորդներին խորհուրդ ենք տալիս խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը