Երևանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացվելու է
Որոշ ժամանակ առաջ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե նոյեմբերի 2-4-ը Հայաստանում պետք է Ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացվեր, որի նախաձեռնողը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն» էր (նախագահ՝ Գեորգի Վանյան), իսկ աջակիցը՝ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը։ Ավելի ուշ, սակայն, կազմակերպիչների կայքում տեղեկություն էր տեղադրվել, թե փառատոնի անցկացումը հետաձգվում է։ Թե մինչև երբ, ժամկետը չէր նշվել։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի բաժնից «7օր»-ին տեղեկացրել էին, որ դեսպանատունը փառատոնի հետաձգման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել, իսկ փառատոնի բացման արարողությանը մասնակցելու դեսպանատան հրավիրատոմսում որպես ամսաթիվ նշված է նոյեմբերի 12-ը։ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնում» ոչ ոք չէր պատասխանում հեռախոսին, Գ. Վանյանի բջջայինն էլ անհասանելի էր։
Այդուհանդերձ, այսօր «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնից» հրավեր է ուղարկվել առ այն, որ Հայաստանում նոյեմբերի 12-13-ն Ադրբեջանական ֆիլմերի փառատոնն անցկացվելո՛ւ է։
Ծրագրով Թամանյան 5, բն. 2 հասցեում (Կասկադի հարևանությամբ) նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, մրցութային կարգով ցուցադրվելու է Ադրբեջանում 2007-2008թթ. ստեղծված 4 կարճամետրաժ ֆիլմ, մեկը՝ վավերագրական, մյուսը 3-ը՝ գեղարվեստական։ Քվեարկությամբ կորոշվի փառատոնի մրցանակակիրը՝ «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը14։00-ին, մրցութային ծրագիրը կշարունակվի, իսկ 16։00-ին արտամրցութային կարգով կցուցադրվի 2008թ. նկարահանված լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Ցուցադրությունից հետո քննարկում կանցկացվի։
Նշենք, որ հայաստանյան հասարակության շրջանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման լուրը շատ մեծ դժգոհություն է առաջացրել։ Ընդեմ այս փառատոնի «Facebook» սոցիալական ցանցում հատուկ խումբ է բացվել, որն արդեն հազարավոր անդամներ ունի։
«7օր»-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ ասել էր.
-Գեորգի Վանյանը մի մարդ է, ով նման նախագծերով փող է աշխատում ու սրբություն չունի։ Նա ինչ-որ պացիֆիստական գաղափարներով հիմնավորումներ է տալիս, բայց ինքն իր համար այս ամենը բիզնես է դարձրել։ Ես չեմ ուզում պիտակներ տալ, թե նա ազգային դավաճան է և այլն, բայց կարծում եմ, որ պետանվատնգությունը եթե մի քիչ լուրջ զբաղվի, շատ ավելի հետաքրքիր կլինի։ Նույն իր արտահայտությունները Խոջալուի մասին, իբր «գրաված տարածքների» վերադարձի մասին, արդեն այդ ընդհանուր պացիֆիստական գաղափարների կոնցեպցիայից դուրս են։ Մենք տեսանք, որ Վանյանը հերթական տեղից գրանտ է շահել ու փառատոն կազմակերպելով ուզում է մսխի։ Նա բացարձակ ապազգային մարդ է ու սրբություն չունի։ Նա կարող է Աթաթուրքի լսումները կազմակերպի Ցեղասպանության թանգարանի կողքին, մենակ փող լինի։ Մենք էլ չենք ուզում, որ մեր վրա փող աշխատի։ Եթե ուզում է ադրբեջանական ֆիլմի դիտում անի, ապա թող գնա իրենց տանը դիտումներ անի, այլ ոչ թե Ադրբեջանի կինոյի փառքի տոն կազմակերպի Հայաստանում։ Ադրբեջանական վերջին ֆիլմը մենք արդեն տեսել ենք. երբ խեղճ երեխային խոշտանգել էին՝ Մանվել Սարիբեկյանին, ու ստիպել էին ասել, թե ինքն ահաբեկիչ է, ուզում է դպրոց պայթեցնի, իսկ հետո էլ նրան բանտում սպանել են։ Ա՛յ, դա է ադրբեջանական վերջին կինոն, ու դա է Ադրբեջանի դեմքը։ Ու երբ որ ասում են, թե ինտելիգենցիայի հետ են շփվում, ապա ասեմ, որ այդ ինտելիգենցիան ոչ մի բառ չարտասանեց այս դեպքի վերաբերյալ։ Մեզ այդպիսի ադրբեջանական ֆիլմեր Հայաստանում պետք չեն։

7or.am